Կապանից Քաջարան տանող ճանապարհին տեղադրված է արջի արձանը,որի հեղինակը Մարատ Նուրիջանյանն է:Արջը,որ իր բերանում բանալի է պահում,խորհրդանշում է Զանգեզուրի ժողովրդին և բարեբեր հողը,որի համար պայքարել են Զանգեզուրի բնակիչները:Արջը,բնության հիասքանչ ուժը մարմնավորողը,առաջարկում է Զանգեզուրի գանձերի բանալին:Սակայն բանալին կախված է արջի ատամներից:Արջի մեծ երախից կարելի է հասկանալ,որ ով համարձակվի վերցնել բանալին,պետք է ունենա քաջություն և պատասխանատվություն` պահպանելու անսահման գանձերը: